13 11 2019

Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելուց առաջ վերջ տուր բռնությանը ՀՀ-ում․ Շարմազանով

Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելուց առաջ վերջ տուր բռնությանը ՀՀ-ում․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելուց առաջ՝ վերջ տուր քո իսկ կողմից քարոզվող ատելությանն ու բռնությանը Հայաստանում

Զավեշտալի է, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած անձը պատրաստակամություն է հայտնում երկխոսել Ադրբեջանի ժողովրդի հետ, բայց իր սեփական երկրում հասարակաությանը բաժանում է սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների, հների և նորերի, դավադիրների և նիկոլասերների, և վերջապես, հպարտների և խաշ ուտողների։

Հենց այսպես էլ ապրում ենք։

Հ.Գ. Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելուց առաջ՝ վերջ տուր ատելության ու բռնության քարոզին քո սեփական երկրում, պարոն ոչ բարով վարչապետ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ