13 11 2019

«Իմ քայլ»-ը դժգոհ է․ խորհրդարանական ընդդիմությունը տապալեց օրինագիծը



«Ի՞նչ ա տեղի ունենում, ասում եք՝ առաջարկ ենք արել, չի ընդունվել, դրա համար դեմ ենք քվեարկում»,- խորհրդարանի ամբիոնից ասաց ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ դժգոհելով, որ երկու խմբակցությունները չպաշտպանեցին իրենց օրինագիծը, և այն չանցավ։ Տեղեկացնենք, որ օրինագծի ընդունմամբ, ԱԺ նախագահը հնարավորություն էր ունենալու մասնակցել անվտանգության խորհրդի նիստերին։ Անհրաժեշտ 80 ձայնի փոխարեն նախագիծը ստացավ 66 կողմ, 14 դեմ և 20 ձեռնպահ քվե։ «Մենք քննարկեցինք, և որևիցե բացասական ելույթ չեղավ, խմբակցությունները սատարեցին օրինագիծը։ Դրա փոխարեն, «Լուսավոր»-ը դեմ է քվեարկում՝ ասելով, որ իրենց խմբակցության ղեկավարը չի մասնակցելու նիստերին, ԲՀԿ-ն էլ ձեռնպահ է քվեարկում առանց հիմնավորման»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ