12 11 2019

Կողմերը չեն բանակցում որևէ փաստաթղթի շուրջ. ԱԳՆ-ն հակադարձում է Մամեդյարովին

Կողմերը չեն բանակցում որևէ փաստաթղթի շուրջ. ԱԳՆ-ն հակադարձում է Մամեդյարովին

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն իր վերջին հայտարարությունում խաղաղ գործընթացի վերաբերյալ որոշակի օպտիմիզմ է արտահայտել, այն ժամանակ, երբ սեպտեմբերին կայացած նյույորքյան հանդիպումից հետո հիասթափություն էր հայտնել. արդյո՞ք ինչ է փոխվել, ի՞նչ փաստաթղթերի մասին է նա խոսել, Աննա Նաղդալյանը արձագանքելն է. «Չէի ցանկացա մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարարի ոգեւորությունը, հիասթափությունը կամ օպտիմիզմը խաղաղ գործընթացի վերաբերյալ: Կարող եմ ասել միայն, որ խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների:

Ցանկանում եմ վերահաստատել, որ այս պահին կողմերը չեն բանակցում որեւէ կոնկրետ փաստաթուղթ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ