11  11  2019

«Դուք ձախողակ եք»․ ՀՀԿ-ականների դատարկ ճամպրուկը՝ Զոհրաբ «Գնացականյանին»



ՀՀԿ երիտասարդական միության ներկայացուցիչները՝ ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանի գլխավորությամբ, դատարկ ճամպրուկներ էին տարել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ պահանջելով նրա հրաժարականը: ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության տնօրեն Հայկ Մամիջանյանը դատարկ ճամպրուկի մեջ դրել էր նամակ։

ԱԳ նախարարի խոսնակը դուրս եկավ ցուցարարների հետ հանդիպման, վերցրեց նամակը՝ ուղղված ԱԳ նախարարին, սակայն ճամպրուկը չտարավ՝ նշելով, որ անվտանգությունից ելնելով՝ չի կարող, իսկ նամակը սիրով կփոխանցի:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ