Քանի դեռ ապօրինի կալանքը չի վերացել, մենք ձեռնարկելու ենք բոլոր օրինական միջոցները ազատության իրավունքը երաշխավորելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Նրա խոսքով՝ գործը ձգձգում են ոչ թե իրենք, այլ դատախազները: Օրբելյանը նշեց, որ գործով ավելի քան 800 վկա կա և միայն նրանց հարցաքննելը կտևի մոտ հինգ տարի, և պետք է Քոչարյանը լինի ազատության մեջ, որպեսզի չխախտվի նրա ազատության իրավունքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը