07 11 2019

Պարոն նախարար, քանի ձեր շեֆը չի ասել ինչ անել, ոչինչ չեք անելու․ Մարգարիտ Եսայան

Պարոն նախարար, քանի ձեր շեֆը չի ասել ինչ անել, ոչինչ չեք անելու․ Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ուսանողներն անհանգիստ են, երեկվանից հետեւում եմ նրանց դասադուլներին, այսօր՝ նստացույցին եւ հպարտության զգացողություն ունեմ, որ կան այսպիսի երիտասարդներ եւ, ամենեւին կապ չունի, որ այսօր նրանք պայքարում եմ իմ քաղաքական հակառակորդ ուժի նախարարի դեմ, պահանջելով հրաժարական, ես խոսում եմ երիտասարդների սկզբունքայնություն, խելքի եւ համարձակության մասին։ Սա գովելի է եւ ընտիր։

Այսօր կայքերից մեկում կարդացի ԿԳՄՍ նախարարի կոչը ուղղված <դրսի դաշնակցականներին, ահա․< Նախ ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, որովհետև այն անդաստիարակ պահվածքը, որ ցուցաբերում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին»։

Սա առնվազն քաղաքական ցինիզմ է, երբ անձը մոռանում է, թե ինքն անձամբ եւ իր ներկայացրած ուժը, ինչպես եկան իշխանության, ինչպես վերցրին իշխանությունը՝ իրականում՝ հենց իրենց պահվածքն էր անդաստիարակ, ցայսօր այդպիսին է, երբ թքած ունեն բոլորի եւ ամեն ինչի վրա, երբ իրենց էշը քշելով երկրում առաջացնում են ներքին հուզումներ, երբ արտաքին ճակատում առավել անդաստիարակ պահվածքով առաջացնում են միջազգային կառույցների, տարբեր երկրների դիվանագիտական առաքելությունների մեծագուն զարմանքը։

Եվ, հիմա, այդ ուժի նախարարը մի ամբողջ ավանդական կուսակցության մեղադրում է անդաստիարակությա՞ն մեջ։ Ախր ձեր ինքնագնահատականն է, դա, հիշեք ձեր բոլոր արարքները, հասարակությունը սեւերի եւ սպիտակների բաժանելը, թոռների հետ զբոսնող պատկառելի մարդու հանդեպ անդաստիարակ, լկտի պահվածքը, հիշեք ինչպես էիք վարվում ԵՊՀ ռեկտորի հետ, հիշեք, ձեր բոլորի եւ յուրաքանչյուրիդ անդաստիարակությունները եւ լռեք, գոնե լռեք։

Ինքս անձամբ ձեր անձի դեմ ոչինչ չունեմ։ Հասկանում եմ պարոն ԿԳՄՍ նախարար, քանի դեռ ձեր շեֆը չի ասել ինչ անել, դուք ոչինչ չեք անելու, բայց գոնե կարող եք զուսպ լինել մինչեւ կգա ձեր վերջին զանգի օրը։ Ես ձեզ կոչ եմ անում զուսպ լինել, դուք անկուլտուրականության, անկիրթության, անգիտության նախարարը չեք, հիշեցնում եմ, դուք կրթության, գիտության, մշակույթի նախարարն եք, դե, իսկ սպորտով զբաղվելը եւս չէր խանգարի, սպորտով զբաղվոը ունենում է ոչ միայն առողջ մարմին այլեւ՝ առողջ հոգի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ