«Որոշակի վախի մթնոլորտ կա շատ մարդկանց մոտ, որովհետև պարզ չէ, թե ում մոտ կարող են մտնել, ում կարող են ձերբակալել, եթե սկիզբը դրված էր կոռուպցիայի դեմ պայքար, հիմա ուրիշ ձև է գնում իշխանությունը: Ես տեսնում եմ, որ ես ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտ է 37 թվին, քան Անկախության հռչակմանը: Այս վտանգը բոլորի շեմին է կախվել: Ես կարծում եմ, որ հասարակությունը պետք է դիմադրի և բացատրի իշխանություններին այդ քայլերի վտանգավորությունը Հայաստանի համար, մենք շատ ենք թուլանալու, հետ ենք գնում»,- Հանրային խորհրդի նիստի ժամանակ ասաց հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը