06 11 2019

Աղաղակող այս խայտառակությունը չի մարելու, չի մոռացվելու․ Միհրան Հակոբյան

Աղաղակող այս խայտառակությունը չի մարելու, չի մոռացվելու․ Միհրան Հակոբյան

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը գրում է․

«Մեր երկրում հաստատված ռեժիմի քաղաքական հետապնդումների ու «Ատելության» կուսակցության առաջնորդի առջև ծնկի չեկողների վրա կարվող գործերի թեման անսպառ է։

Թող ոչ մեկը չկասկածի՝ թեման չի մարելու, չի մոռացվելու, միշտ մնալու է օրակարգում, աղաղակող այս խայտառակության մասին պերմանենտ խոսվելու է։ Այս պահին հերթական առիթը «ՍԴ նախագահի, նրա հարազատների ու բարեկամների վրա կարված գործերի մի մասը» Քննչական կոմիտեից Հատուկ քննչական ծառայություն տեղափոխելն է:

Ինձ հարազատ դարձած ՀՔԾ քննիչներ Էդիկ Հակոբյանն և Վազգեն Ավետիսյանը պետք է որ հստակ գիտակցեն՝ քննչականի այս պարոնների՝ Կամո Սահակյանի և Արամ Հարությունյանի հարցերը պարզ են:

Նրանք չեն դիմացել, նրանք ընկրկել են ու իրենց կարած գործերի մասով ամեն բան հստակ է, ամեն բան արձանագրված է՝ ներսում և դրսում, ամենայն մանրամասնություններով ու բոլոր առանձնահատկություններով:

Իրենք իրենցն արել են ու հիմա իրենցից միայն պահանջվում է ամեն օր մեղրաջուր խմել և սպասել իրենց հարցաքննության օրվան:

Պարոնայք ՀՔԾ քննիչներ, Կամոյի և Արամի կարած-կարկատած գործերը հիմա արդեն ձեր մոտ են, և խելագարության կանխավարկածի քայլող մարմնացում ձեր վերադասները ձեզանից են պահանջելու շարունակել կարկատման պրոցեսը:

Հիմա դուք կանգնած եք ձեր կյանքի, թերևս, կարևորագույն ընտրության առջև. հավասարվել Կամոյին ու Արամին, արժանանալ նրանց ճակատագրին կամ մասնագիտական կեցվածք դրսևորել ու խայտառակ չլինել՝ դատարանում և կյանքում առհասարակ, վերջում էլ՝ չհարցաքննվել՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով: Եվ ուրեմն, ընտրությունը ձերն է, պարոնայք: Լավ մտածեք, շատ լավ մտածեք: Եվ հիշեք. այսօրվանից սկսած ձեր բոլոր քայլերը մանրադիտակի տակ են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ