Զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչները ծնողների հասցեին տվեցին սեռական բնույթի հայհոյանքներ, որից հետո բողոքի ալիք բարձրացավ: Լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Հանդիպումից դուրս գալուց հետո աշխատակիցները, որոնք հիմա կանգնած էին սեռական բնույթի հայհոյանքներ տվեցին, մայր հայհոյեցին: Պարզվում է, որ զինվորական դատախազությունից մեզ սխալ ինֆորմացիա էին տվել, զինվորական դատախազն իր որոշմամաբ մերժել է ձերբակալման միջնորդությունը»:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը զինվորական դատախազը մերժել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը