Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Թավշյա» զոհը
Կիրթ ու դաստիարակված մարդը ամբոխից հեռանում է՝ առանց ցտեսություն ասելու։ Իսկ պոպուլիստն ու գեղցին ցտեսություն է հայտնում, բայց չի հեռանում։ Նրան հեռացնում է։
Հեռացնում է այն նույն ամբոխը, որը երեկ ծափահարում էր ամբոխավարին։
Պաշտպանյալի հեռացումը դաժան է լինելու։ Փորձենք այլ կերպ դասավորել նրա ճակատագիրը՝ հումանիտար միջանցք բացելով։
Պայմանն այն է, որ նա չպետք է խանգարի ու դիմադրի։ Թեև հազիվ թե ագահությունն ու անգրագիտությունը նրան հնարավորություն տան այդքան բանը հասկանալ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը