01 11 2019

Կառավարության խիստ վտանգավոր խաղերը․ Top-news.am

Կառավարության խիստ վտանգավոր խաղերը․ Top-news.am

Top-news.am-ը գրում է․ «Երբ Արայիկ Հարոությունյանը քահանային դուրս հրավիրեց դպրոցից, շատերը դեռ չէին հասկանում, թե ինչ է կատարվում եւ որն է այս սուպերնախարարի բուն նպատակը։ Անգամ, երբ նա հայտարարեց, որ դպրոցներից պետք է հանվի Հայ եկեղեցու պատմության առարկան, կրկին շատերը չէին հասկանում, թե ուր է գնում կառավարությունը։

Ի դեպ, երբ թափթփուկները քաշքշում էին Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսին, փորձում խանգարել պատարագները, Արայիկ Հարությունյանի եւ կառավարության անդամների մտքով իսկ չէր անցնում դատապարտվել կատարվածը։

Ինչ դատապարտեին, եթե նրանք ցանկանում են այս կամ այն հնարքով, բնականաբար բարի մտադրություններով փաթեթավորված, Հայ Առաքելական Եկեղեցին հավասարեցնել ինչ-որ աղանդների հետ։

Հիմա, երբ արդեն ԿԳՍՄ սուպերնախարար Արայիկ Հարությունյանը նայելով լրագրողների, հայ ժողովրդի աչքերին բառացի հայտարարում է, թե այսուհետ սատանիզմի հիմքով Հայաստանում համերգներ չեն չեղարկվելու, պետք է որ բոլորը հասկանան, թե ինչ է մեր ժողովրդից ուզում այս կառավարությունը։

Նիկոլ Փաշինյանը այս հայտարարությունից հետո ոչ միայն պաշտոնանկ չի արել Հայաստանի պատմության մեջ ամենաանհաջող նախարարին, այլ անգամ չի դատապարտել նրա ասածը։ Չի դատապարտել, պաշտոնանկ չի արել, նշանակում է ամբողջովին կիսում է նրա մոտեցումները։

Հիմա գոնե հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները հասկացան, թե ում հետ գործ ունեն։ Կարծում ենք, որ արդեն իսկ պետք է հասկանան։

Իսկ երբ սուպերնախարարն ասում է, թե որեւէ հիմքով համերգներ չպետք է չեղարկվեն, ապա շուտով կարող է համերգ լինել, որի մասնակիցները կոչ անեն Արցախն ու Սյունիքւը հանձնել Ադրբեջանին, հետո մի համույթ կոչ կանի Լոռին հանձնել Վրաստանին, իսկ հետո մի համույթ էլ կոչ կանի մորթել ծնողներին եւ ապրել ազատ ու անկաշկանդ։

Սա է այն ամենն, ինչ ուզում է Արայիկ Հարությունյանն ու կառավարությունը։ Ժամանակն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին, Հայաստանում գործող մյուս եկեղեցիները բարձրաձայն արտահայտվեն նախարարի հայտարարության կապակցությամբ, թե չէ վաղն արդեն շատ ուշ կլինի։

Հիմա որ արդեն բոլորի համար պարզ պետք է լինի, թե ինչու էին քաշքշում կաթողիկոսին, խանգարում պատարագները, դպրոցներից հանում կրոնի պատմության առարկան, եւ ինչու էին նախարար նշանակում Արայիկ Հարությունյանին։

Վարդան Մխիթարյան

Top-News.am 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ