30 10 2019

Միայն մանկամիտը կկարծի, թե բանաձևն ընդունվեց հայասիրական նկատառումով․ իրանագետ

Միայն մանկամիտը կկարծի, թե բանաձևն ընդունվեց հայասիրական նկատառումով․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Միայն մանկամիտը կկարծի, թե ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Ցեղասպանության բանաձևն ընդունեց հայասիրական, մարդասիրական կամ մեկ ուրիշ «-սիրական» նկատառումներով։

Իհարկե, մեղմ ասած, այդքան էլ հաճելի չէ, երբ քո ողբերգությունը օգտագործում են ինչ-ինչ շահերից ելնելով, բայց պետական ազգերը, կարծում եմ՝ տարբերվում են մնացյալից նրանով, որ կարողանում են վեր կանգնել զգացականությունից և առաջ մղել սեփական շահը։

Հրճվանքը կամ հուսախաբությունը շատ մարդկային են, բայց, ըստ իս, անընդունելի պետության մակարդակում, հետևաբար մեր առաջնային խնդիրն այս պայմաններում պետք է լինի խիստ մասնագիտորեն հստակեցնել մեր շահերը և ձևակերպել դրանք առաջ տանելու մեխանիզմները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ