Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պետբյուջեի քննարկման ժամանակ նշեց, որ վարչապետի աշխատակազմի ներկայացրած բյուջետային հայտը 2020 թվականի 11 ծրագրերի եւ 47 միջոցառումների իրագործման համար կազմել է 22 մլրդ 318 մլն 676,7 հազ. դրամ՝ 4 մլրդ դրամով ավել։
Աղաջանյանը նշեց, որ 2019 թվականին կրճատել են տրանսպորտային միջոցների թիվը, օտարվել է 44 մեքենա, ազատվել 30 վարորդ, ինչը թույլ է տվել խնայել 65 մլն դրամ։
Միաժամանակ փոփոխություններ են տեղի ունեցել կառուցվածքային ստորաբաժանումներում, ինչի արդյունքում հաստիքների թիվը 578-ից ավելացել է՝ հասնելով 721-ի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը