30 10 2019

Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են թիվ 296 բանաձևում․ ԱԳՆ

Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են թիվ 296 բանաձևում․ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։

«Շնորհակալություն ԱՄՆ-ին, ԱՄՆ Կոնգրեսին։ Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են պատմական թիվ 296 բանաձևում։  Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծանրակշիռ ուղերձ ընդդեմ ժխտողականության: Խորը երախտագիտություն 405 քվեներից յուրաքանչյուրի համար: Լիազորված եմ նոր թափով աշխատելու զանգվածային վայրագությունները աշխարհի ցանկացած վայրում կանխարգելելու համար»,-գրել է Մնացականյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ