29 10 2019

Հրայր Թովմասյանին ձերբակալելու ոչ մի օրինական հիմք չկա. «Ռոսիա 24»–ի ռեպորտաժը



«Ռոսիա 24» հեռուստաընկերությունն անդրադարձել է ՀՀ ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակին։

Ռեպորտաժում իր գնահատականն է տալիս «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, որը նշել է, որ ՀՀ իշխանությունները քաղաքական հետապնդում են իրականացնում Հրայր Թովմասյանի նկատմամբ։

«Այս հետապնդումը նախևառաջ կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Փաշինյանի կողմնակիցներից մեկը կարծիք էր հայտնել, որ պետք  չէ ընկնել ձևականությունների հետևից, կարելի է «պլան գցել Թովմասյանի գրպանը» և ձերբակալել նրան: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս իշխանությունները այդպես էլ գործում են»,- նշել է Մելիքյանը:

Ռոսիա 24»-ի լրագրողը նշում է, որ Հրայր Թովմասյանին ձերբակալելու ոչ մի իրավական հիմք չկա, քանի որ նա ի պաշտոնե անձեռնմխելի է:

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ