«Այս թեմայով վարչապետն արդեն իսկ ընդգրկուն ելույթ ունեցել է, ավելին՝ դրանից հետո էլ վարչապետի մամուլի խոսնակը պարզաբանում է ներկայացրել, որի մեջ կար անդրադարձ Կառավարության անդամների՝ մասնավորապես նախարարների, փոխնախարարների ու մարզպետների մասով։ Սրա հետ կապված այլ ավելացնելու բան չունեմ։ Քանի որ ընթացակարգային առումով շրջանառվել է գաղտնի փաստաթուղթ, հետևաբար, որևէ գաղտնի փաստաթուղթ ի պաշտոնե իրավունք չունեմ բացահայտել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանով աշխատավարձերի բարձրացմանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը