28 10 2019

Ինձ առաջադրված մեղադրանքն ապօրինի է․ Արա Բաբլոյան

Ինձ առաջադրված մեղադրանքն ապօրինի է․ Արա Բաբլոյան

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ։

«Ես բացառապես համաձայն չեմ մեղադրանքի հետ և հայտարարել եմ, որ մեղադրանքն ապօրինի է, ինչ արել եմ, արել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում, որևէ նախնական պայմանավորվածություն չի եղել, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես միշտ աշխատել է Ազգային ժողովը։

Ես հայտարարել եմ, որ այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվում, զբաղվում եմ առողջապահությամբ և նպատակս այնէ, որ ժողովուրդն ինչպես ինձ հարգել է, շարունակի հարգել, որևէ տեղ չեմ գնա, կմնամ այս երկրում, մինչև վերջ կպայքարեմ, որ հաստատեմ, որ արդար եմ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ