ՀՀԿ խոսնակ Էուարդ Շարմազանովը գրում է․
«Այսօր ԱԺ-ում պայթեց եւս մեկ միֆ... hեղափոխական վարչապետը, ով ընդամենը 1.5 տարի առաջ կախարդական փայտիկի գործադրմամբ տնտեսության թռիչքային զարգացում, աննախադեպ ներդրումներ եւ տնտեսական հեղափոխություն էր խոստանում, քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց, որ բյուջե 2020-ից դրված է ոչ թե թռիչքային ու հեղափոխական, այլ պահպանողական կանխատեսում:
Համեմատության կարգով նշեմ, որ ՀՀԿ-ի կառավարությունը երբ հեռանում էր, 10.7 տնտեսական ակտիվության ցուցանիշ էր ապահովել, իսկ Նիկոլի կառավարությունը կանխատեսում է ընդամենը 4.9 տնտեսական աճ:
Այնպես որ, հարգելի քայլողներ, դմփդմփողներ եւ հեղափոխության ջատագովներ, ինչպես ասում են՝ готовьтесь к худшему.
Կախարդական փայտիկ չի եղել ու չկա:
Հ.Գ.
Փաստորեն թռիչքային զարգացումը վերաբերում էր միմիայն պրեմիաներին, նախարարների աշխատավարձերի թաքուն բարձրացման եւ բյուջեի հաշվին աննպատակ շռայլ վոյաժներին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը