ԱԱԾ պետի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը քաղաքական հետապնդում չի տեսնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ իրականացվող գործողություններում։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թովմասյանի հայրական տանը ԱԱԾ-ի կողմից իրականացվող գործողություններին և ԱԱԾ հրավիրելուն Մարտիրոսյանն ասաց. «Պետք չէ քաղաքական հետապնդման ենթատեքստ փնտրել։ Նյութերի ամբողջականությունն ապահովելու համար, խնդիր է առաջացել լսելու նաև Հրայր Թովմասյանի մոտ ազգականներին՝ այս դեպքում հորը և աղջիկներին։ Շատերն ասում էին, որ Հրայր Թովմասյանի աղջիկները 16-17 տարեկան են, բայց նրանք 23 տարեկան են: Խնդիրը կապված է եղել գույքի հետ և պարտավոր էինք պարզաբանում իրականացնել: Խոսքն ապօրինի հարստացման մասին չէ։ Մենք Հրայր Թովմասյանին զանգել հրավիրել ենք ԱԱԾ, իհարկե ոչ հարցաքննության, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել, իսկ հետո մեկնել է Մոսկվա»։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը