27 10 2019

Լսել չեմ ուզում դրա մասին. Տոնոյանը՝ Նաիրի Հունանյանին ազատելու մասին

Լսել չեմ ուզում դրա մասին. Տոնոյանը՝ Նաիրի Հունանյանին ազատելու մասին

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոն են այցելել  Պաշտպանության նախարարը, բարձրաստիճան զինվորականներն ու ԵԿՄ ներկայացուցիչները:

Դավիթ Տոնոյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 27-ի գործի բացահայտմանը, նշեց․ «Մարդիկ դատապարտված են, հիմա նստած, դատապարտված անձինք կան, ո՞նց թե գործը չի բացվել: Ինչքանով որ դատաքննությունն ավարտվել է, համարում եմ ավարտված, մնացած խնդիրների վերաբերյալ խոսել չեմ կարող: Եթե ժամանակի ընթացքում նոր վկայափաստեր հայտնվեն, գուցե փոփոխություն կատարվի։ Ես ամենաառաջին շահագրգռվածն եմ, որ դեպքը բացահայտվի, եթե դեռևս չի բացահայտվել, կան անձինք, որ ուղղորդել են կամ չգիտեմ՝ ինչ են արել: Հնարավոր չի, որ չբացահայտվի, այնպիսի բաներ են բացահայտվել 30, 40, 50 տարի հետո»,-ասաց Տոնոյանը:

Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատվելու հնարավորության մասին հարցին էլ պաշտպանության նախարարը պատասխանեց.

«Ես լսել չեմ ուզում դրա մասին»:

Հարցին, թե Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի աշխատանքների հետ կապված ի՞նչ տեղեկություններ ունի, նախարարը նշեց․ «Նորմալ է, համագործակցությունը սերտ է, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրվում են, պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ներկա են աշխատանքներին»։ Պատասխանելով իր ակնկալիքների մասին հարցին՝ նա նշեց․ «Որպեսզի ավարտվեն ասեկոսեները հասարակության մեջ ապրիլյան պատերազմի հետ կապված. ես բացառում եմ դավադիր պատերազմը, այսինքն՝ դավադրություն հայաստանյան կողմից, բացառում եմ»:

 

»

»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ