ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել է ռուսական «Կոմերսանտ»-ը։
Ռուսական պարբերականի աղբյուրները հայտնել են, որ Լավրովի երևանյան այցի շրջանակում հուշագիր է ստորագրվելու, որով կերաշխավորվի ռուս մասնագետների այցը Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիա, որը ստեղծվել է ԱՄՆ Պենտագոնի միջոցներով։
«Ռուսաստանը բազում անգամներ քննադատել է ԱՄՆ-ին՝ ռուսական սահմանների տարածաշրջանում «ռազմա-բժշկա-կենսաբանական ակտիվության» համար և խոստացել է հասնել նրան, որպեսզի հարևան երկրներում գործող լաբորատորիաների գործունեությունը թափանցիկ լինի իր համար»,- գրում է թերթը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը