Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պատկերացրեք այսպիսի վիճակ. Նյու Դելի, կառավարության նիստ:
Պաշտոնյան հայտրարում է. «Մենք պետք է հարց տանք՝ ում համար ենք էս երկիրը ուզում՝ հայերի՞, ադրբեջանցիների՞, թե՞ ինտելեկտուալ մարդկանց համար, որոնց ուզում ենք ներգրավել»:
Պատկերացրեցի՞ք: Ես էլ` ոչ:
Որովհետև ուղիղ մեկ ամիս առաջ` հենց այս օրը, Հայաստանի վարչապետը Հնդկաստանի վարչապետին լրիվ ուրիշ բան էր ասում:
Մի քանի բան էլ ֆիքսեմ:
1. Հայաստանում պակիստանցիներ չկան: Չենք կարող իրենց համար երկիր «ուզենք»: Իրենք մեզ թշնամի են համարում:
2. Հնդիկներն ու պակիստանցիները իրար վերաբերվում են ինչպես հայերն ու ադրբեջանցիները միմյանց: Այսինքն համեմատությունն ինքնին ոչ միայն վիրավորական է` որովհետև ռասիստական է, այլև նույն հարթության վրա է դնում թշնամիներին, որոնցից մեկը մեզ էլ է թշնամի:
Հիմա: Կամ Վերմիշյանը պետք է պատասխան տա իր ասածի համար, կամ վարչապետը պատասխանատվության ենթարկի իր ենթակային, կամ սպասենք պաշտոնական Նյու Դելիի պատասխանին»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին կառավարության նիստում քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ասել էր. «Մենք պետք է հասկանանք՝ ում համար ենք էս երկիրը ուզում՝ հնդիկների՞, պակիստանցիների՞, թե՞ ինտելեկտուալ մարդկանց համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը