24 10 2019

Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը օրակարգում է. Արցախի ԱԳՆ

Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը օրակարգում է. Արցախի ԱԳՆ

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ֆրանսիական Օվերն Ռոն Ալպերի մարզի ղեկավար Լորան Վոկյեի հետ հռչակագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը օրակարգում է։

«Օդանավակայանը չի գործում այն պատճառով, որ Ադրբեջանը օգտագործում է իր անդամակցությունը ICAO-ին եւ խոչընդոտներ է ստեղծում։ Դրանով իսկ նրանք շարունակում են Արցախի ժողովրդի հանդեպ մեկուսացման քաղաքականությունը։ Վստահ եմ, որ լսել եք Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչեցված սպառնալիքները՝ այդ թվում քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու մասին, եթե դրանք հայտնվեն Ղարաբաղի երկնքում։ Սա անընդունելի մոտեցում է, որը խոչընդոտում է արցախցիների հիմնական իրավունքների, մասնավորապես՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի իրականացմանը։

Եւ այնպես, ինչպես մեզ հաջողվեց հասնել Արցախում այնպիսի ոլորտների շրջափակման վերացմանը, ինչպիսին են հեռուստակոմունիկացիաները եւ բանկայինը, այս հարցն էլ կլուծենք»,- ասաց նախարարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ