22 10 2019

Գործիքակազմ չունենք, ո՞նց հասկանանք որ նախարարը ոնց է աշխատում. Միքայել Մելքումյան

Գործիքակազմ չունենք, ո՞նց հասկանանք որ նախարարը ոնց է աշխատում. Միքայել Մելքումյան

Եթե աշխատավարձ է, դա պետք է օրենքով լինի, եթե պարգևավճարներով է, կարող է տնտեսման հաշվին լինի, բայց ինչու գաղտնի անհասկանալի է, այդ հարցերն անպայման կհնչեցվի։ Այս մասին հոկտեմբերի 22–ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով վարչապետի կողմից նախարարներին աշխատավարձերը գաղտնի հանձնարարականով կրկնապատկելու լուրերին: Մելքումյանը խոսեց նաև նախարարների, նախարարների տեղակալների և գլխավոր քարտուղարների աշխատանքների արդյունավետության մասին։ «Եթե նրանք պետությանը բերում են միլիոնների կամ միլիարդների աջակցություն, կարելի է հանդես գալ մեխանիզմներով, թե ինչպես նրանց պարգևատրել, բայց դա էլ թափանցիկ չի, գործիքակազմ չունենք, ո՞նց հասկանանք այս նախարարը ո՞նց է աշխատում»,– ասաց Մելքումյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ