«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ անդամ Իրինա Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«#անդոն (ի դեպ, հեղինակային իրավունքը իմն է, ես եմ կնքել սրա մականունը)։
Երբ վճռական պահին Սերժ Սարգսյանը Շուշին էր ազատագրում, ի՞նչ էր անում էս մարդկության խծբծանքը՝
…Սա հայտնի է, որպես ժամանակին իր ղեկավար Վազգեն Մանուկյանին դավաճանած ՊՆ փոխնախարար, ում մասնակցությամբ վառելիքի մատակարարումների հարցում չարաշահումներն այնքան լուրջ ծավալների էին հասել, որ պատերազմի ամենակարևոր և ճակատագրական պահին դիզ վառելիքը ընդհատումներով էր հասնում սահմանին կռվող տղերքին: Հենց սա էր պատճառը, որ Սամվել Բաբայանը Անդոյին կանչել էր իր մոտ և կաբինետում մի լավ ծեծել:
Սա Անդոյի միակ հերոսություն չէ: 90-ականների սկզբին, երբ նա Ներքին գործերի փոխնախարարն էր, իմանում է, որ ԱԱԾ-ն գաղտնալսում է իրեն: Սրա մասին նա հայտնում է Վազգենին, ով վրդովված գնում է Անդրանիկի աշխատավայր և այնտեղ հրավիրում ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաի և Անդրանիկի ներկայությամբ հետաքրքրվում, թե ինչ իրավունք ունի ԱԱԾ-ն գաղտնալսելու Ադոյին:
Սրան ի պատասխան ԱԱԾ պաշտոնյան պարզաբանում է, որ գաղտնալսում էին «Շռամ Արայիկին», ով կազմակերպում էր մի գործարարի առևանգում՝ նպատակ ունենալով պահաջել 1մլն $ փրկագին: Ըստ ԱԱԾ-ի աշխատակցի՝ գաղտնալսումներով պարզվում է, որ Անդոն այդ ամենի պատվիրատուն է: Վազգենը, լսելով դա, ԱԱԾ պաշտոնյայի ներկայությամբ ապտակում է Անդոյին, ասելով «ինչպես էիր համարձակվում նման բան նույնիսկ մտածել այն էլ մեր ընկերոջ հանդեպ» (գործարարը Վազգենին օտար չէր): Ի դեպ Անդոյին ԱԺ բերողներն ունեն բոլոր լծակները և կարող են պարզել այս ամենը: Չէ, որ և՛ նշված գործարարը, և՛ ԱԱԾ պաշտոնյան, և հատկապես Անդոն դեռևս ողջ են»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը