Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․
«Փաստորեն, ոչ միայն ՍԴ ինքնահռչակ նախագահն է քաղաքական աճուրդի առարկա դարձրել Սահմանադրական դատարանը, այլեւ երկրի առաջին փոխվարչապետը:
Խայտառակությունը հասնում է գագաթնակետին...
Ասում է՝ «Սահմանադրական դատարանում կա քաղաքական խնդիր»...
Ժողովուրդ, սա անվերականգնելի չիմացության կամ գիտակցված վնասարարության կիսաեզրափակիչ փուլն է...
Նայեք տեսանյութը, որում առաջին փոխվարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն ուղղակի թաղում է իրավագիտությունն ու անկախ դատարանի ինստիտուտը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը