18 10 2019

Տարածաշրջանում տեղի են ունենում բուռն զարգացումներ․ ԱԽ-ն նիստ է հրավիրել

Տարածաշրջանում տեղի են ունենում բուռն զարգացումներ․ ԱԽ-ն նիստ է հրավիրել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նախապես պլանավորված արտահերթ նիստը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր նիստի հետ համընկել են տարածաշրջանում տեղի ունեցող բուռն զարգացումներ եւ մենք այսօր քննարկումներ կունենանք նաեւ այդ կապակցությամբ: Իհարկե, մտքեր, տեղեկատվություն կփոխանակենք վերջին շրջանում մեր ունեցած միջազգային շփումների վերաբերյալ, նաեւ քննարկումներ կունենանք Արցախի խնդրի խաղաղ կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:

Անվտանգության խորհրդի նիստերը շատ կարեւոր են, որովհետեւ մեր անվտանգային հարցերի համատեքստում մենք որոշումներ ենք կայացնում նաեւ տնտեսական բնույթի, քաղաքական բնույթի, եւ ես համոզված եմ, որ այսօր մեր կողմից կայացվող որոշումները կծառայեն մեր երկրի անվտանգության եւ բարեկեցության հետագա մակարդակի բարձրացմանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ