ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․
«Ամենաանհանգիստ շարժումներն արվում են հոգեվարքի պահին:Իշխանությունը կարծես այդպիսի նշաններ է դրսևորում: Տնտեսական հեղափոխությունն ու պատերազմի վտանգը թողած՝ երկրի թիվ 1 հարցը դարձրել են Հրայր Թովմասյանի պաշտոնազրկումը... Լավ դուք ուրիշ անելիք չունեք՞...
Երբ ամեն գնով փորձում են տապալել ինչ-որ մեկին, ուրեմն երկու առավել հավանական վարկած կա՝ առաջինը, որ նա դարի հանցագործն է, երկրորդը, որ դա պարտադրված ծրագիր է: Առաջինը՝ դժվար, երկրորդը՝ չգիտեմ...
Հույս ունենանք, որ այս դեպքում նույնպես նպատակն արդարացնում է դրան հասնելու միջոցները...»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը