Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայ հասարակությանը հավաստիացնում էր, որ եթե Արցախի հարցում լինի կոնկրետ փաստաթուղթ, ապա ինքը հայեցակարգի ու բանակցությունների մասին կտեղեկացնի ժողովրդին:
Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Երևանի և Բաքվի բանակցություններում շարժ նկատվում է, սակայն ինքը «մի փոքր հիասթափված է» հայկական կողմի հետ բանակցությունների վերջին փուլից: Վերջինս նաև նկատել է, որ պետք է նստել և առարկայորեն վարել բանակցություններ Երևանի հետ այն փաստաթղթի շուրջ, որն այսօր գտնվում է սեղանին: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցի վերաբերյալ ունի կոնկրետ տեսլական, սեղանին կա դրված փաստաթուղթ, որի շուրջ տեղի են ունենում բանակցությունները:
Դեռևս չկա Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու կոնկրետ քայլեր, որի մասին հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, առանց Արցախի բանակցություններ չեն կարող լինել:
Հիմա Նիկոլ Փաշինյանը պետք է բացատրություն տա երկու հարցի վերաբերյալ՝
1. Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսում Մամեդյարովը, որը դրված է բանակցային սեղանին:
2.Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու ուղղությամբ կա արդյո՞ք որևէ տեղաշարժ, քանի որ առանց Արցախի՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, ինքը իրավասու չէ բանակցություններին մասնակցել:
Կարծում եմ՝ Ալիևին կիրթ որակավորում տված Նիկոլ Փաշինյանը առնվազն պետք է հստակ դիրքորոշում արտահայտի իրականացվող բանակցային գործընթացի վերաբերյալ:
«Քաղաքացիական հարթակ» վերլուծական հասարակական Հ/Կ նախագահ Աղվան Պողոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը