16 10 2019

Վարչապետի դեմքից երևում էր, որ թույն է շնչում Արցախի նկատմամբ․ Իսագուլյան



«Երբ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը և Արցախի անվտանգության խորհուրդը համատեղ նիստ էին արել Արցախում, բոլոր այն հարցերը, որոնք Վիտալի Բալասանյանը բարձրացրել էր Հայաստանի իշխանությունների առջև, ըստ էության, արժանացել էին անուշադրության և պարզ երևում էր մի բան, որ Հայաստանի իշխանությունները հասարակությանը միշտ մատուցում են լուրեր, տեղեկատվություններ, որոնք բացարձակ կապ չունեն ընթացող գործընթացների հետ։ Եվ Վիտալի Բալասանյանը ստիպված եղավ բաց զրույցի գնալու»,- լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանի աղմկահարույց հարցազրույցին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Անդրադառնալով Փաշինյան-Բակո Սահակյան հանդիպմանը, որտեղ Արցախի հանրապետության դրոշն առկա չէր, նշեց, որ վարչապետի կողմից Արցախի նախագահի նկատմամբ այդպիսի վերաբերմուքնը չի կարող դրական հետևանք ունենալ։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ