ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիտարկմանը, որը թեև ՏԱՑ-ը 7 տոկոս է, սակայն էլէներգիայի արտադրությունը նվազել է 3,5 տոկոսով, նշեց․ «Այն էլեկտրաէներգիայի սպառումը, որ ՀՀ տնտեսության մեջ պետք է լիներ 7 տոկոս տնտեսական ակտիվության պարագայում, համապատասխանաբար արտացոլված կլինի նաև ներքին սպառման էլէներգիայի դեպքում։ Բացի այդ, կան ավելի էներգախնայողական տեխնոլոգիաներ, մրցունակությունը պահանջում է, որ ավելի էներգախնայողական լինեն մեր արտադրողները: Այդ գործոնը նույնպես ազդեցություն ունեցել է:Մյուս կողմից, էլէներգիայի մեծ սպառող Ալավերդու պղնձաձուլարանը էկոլոգիական նկատառումներով չի աշխատում: Եթե այդպիսի մի միավոր տնտեսական կյանքից դուրս է գալիս, և դրա փոխարեն գալիս են ավելի էլէներգիա ծախսող ճյուղեր, կարող է լինել էդպիսի փոփոխություն»,-ասաց նախարարը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը