7or.am-ը գրում է․
«Ծռված» էպոսը
Թուրքերը շատ կեղտոտ, բայց իրենց տեսանկյունից բավական հաջող տեխնոլոգիական քայլի են դիմել։ Իրենց գործակալական ցանցի անունը դրել են «Սասնա ծռեր», այսինքն՝ գողացել են մեր էպոսը ու փորձում են, հայ ժողովրդի պողոսական հատվածի հուզական լարերի վրա խաղալով, իրենց գիծն առաջ տանել։
Եվ այսպես, թուրքական 5–րդ շարասյունը հիմա հայտնվել է մեր քաղաքական թատերաբեմում ու հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի գլխավոր գործընկերներից մեկը։
Սեֆիլյանենք ուկրաինական «ազգայնականների» հայկական անալոգն են։ Սրանց ստեղծողը նույնն է։ Պարզապես օպերատորներն են տարբեր։ Ուկրաինական «Աջ սեկտորի» աշխատանքները կոորդինացնում է Լեհաստանը՝ որպես հարևան, իսկ «ծռերի» հետ աշխատում են մեր հարևանի, այն է՝ Թուրքիայի միջոցով։
«Թավշյա» հեղափոխության արտաքին փայատերերը բռնել են Նիկոլ Փաշինյանի բկից ու պարտադրում են հակառուսական ու հակաիրանական քայլեր, որոնք ենթադրում են քայլեր Արցախի ու Հայաստանի ռազմավարական շահերի դեմ։
«Ժողովրդի» վարչապետը դիմադրության որոշ նշաններ ցույց է տալիս, բայց միևնույն է հայտնվել է «ծռերի», այսինքն՝ թուրքական 5–րդ շարասյան գործընկերոջ կարգավիճակում։
Նիկոլի «ծռությունը» դրսևորվում է հակառուսական քայլերի ու բռնության պետական հովանավորությամբ։
Քիրվայության վկաները
Նիկոլի մյուս գործընկերները Լևոն Տեր–Պետրոսյանն ու նրան կից փոքրիկ խումբն է։ Սրանց հետ Փաշինյանը համագործակցում է «Մարտի 1»–ի շինծու գործով։
ՀՀ 1–ին նախագահը «զապաս պագռիշկա» է Նիկոլի համար այն դեպքում, երբ ինքը ստիպված կլինի Արցախի հարցում գնալ զիջումների։ Լևոնից լավ այդ թեզը որևէ մեկը չի պաշտպանի, բայց դեռ դրա կարիքը չունի Նիկոլը, և դա է պատճառը, որ իր «հոգևոր» հոր հետ հրապարակավ չի հանդիպում, ինչպես որ «ծռերին» հանդիպեց։
Վերջիններս բովանդակությամբ նույն քիրվայականներն են, բայց ձևականորեն փաթեթավորված են «ռազմահայրենասիրական» պիտակով։
Պայքար՝ հանուն անվտանգության
Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը դավաճանել է հեղափոխության օրերին հնչեցրած իր կարգախոսներին։
Այն օրերին հարթակից հնչում էին կոչեր, որոնք Արցախի հարցում հակաքիրվայական՝ հակալևոնական բնույթ ունեին։ Հնչում էին նաև բռնությունը քաղաքականության մեջ մերժելու կոչեր։ Այս երկուսին էլ Նիկոլը դավաճանեց, քանզի նրա քաղաքական գործընկներն են Լևոն Տեր–Պետրոսյանը և Ժիրայր Սեֆիլյանը։ «Իմ քայլը» դաշինքը կոճակասեղմիչ ֆունկցիա ունի։ Ոչ ավելին։
Դա նշանակում է, որ քաղաքական պայքարը սրանց դեմ զուտ իշխանական լծակների համար չէ։ Քաղաքական պայքարն արդեն մեր երկրի անվտանգության հարց է, որին մարտահրավեր է նետել Նիկոլը։ Սեփակա՞ն նախաձեռնությամբ, թե՞ ստիպված ու հանգամանքներից ելնելով, արդեն էական չէ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը