10 10 2019

Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի hայտարարությունը համալրվել է բազմաթիվ աջակիցներով

Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի hայտարարությունը համալրվել է բազմաթիվ աջակիցներով

Ի պաշտպանություն ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի  հոկտեմբերի 7-ին հրապարակված՝ Հայաստանի և Արցախի հասարակական, քաղաքական, մշակութային, առողջապահության ոլորտի գործիչների և մարզաշխարհի ներկայացուցիչների հայտարարությունը նախորդ երկու օրերին համալրվել է բազմաթիվ աջակիցներով։

Նրանց թվում են`

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Վարդգես ԲԱՂՐՅԱՆԸ,

Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահ Հայկ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

«Ռեֆորմիստներ» կուսակցութան նախագահ Վահան ԲԱԲԱՅԱՆԸ

ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նախկին ղեկավար Վահրամ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

ՀՀ ՍԱՊԾ առաջին պետ, սանիտարական և բուսասանիտարական անվտանգության միջազգային փորձագետ, «Մեկ Առողջություն» ՀԿ-ների կոալիցիայի ղեկավար Գրիգոր ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

ՀՀ վաստակավոր լրագրող Գագիկ ՄԿՐՏՉՅԱՆԸ

լրագրող, հրապարակախոս Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

լրագրող, վերլուծաբան Գևորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

քաղաքական վերլուծաբան, Քաղաքական ծրագրավորման Կենտրոնի ղեկավար Վլադիմիր ՍԱՐԳՍՅԱՆԸ

քաղաքական մեկնաբան, լրագրող, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ

լրագրող Ռուբեն ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

գործարար, ներդրող Վահիկ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ

քաղաքագետներ Նինա ՄԱՐԳԱՐՅԱՆԸ և Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

«Քաղաքացիական հարթակ» ՀԿ ներկայացուցիչ Սիրանուշ ՍԵՐՈԲՅԱՆԸ

իրավաբաններ Էլեն ԶԱՔԱՐՅԱՆԸ և Նարե ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Հայտարարությունը ստորագրել է «Այլընտրանք» հասարակական կազմակերպությունը՝ իր 21 անդամներով։ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից սոցիալական ցանցերի էջերում հայտարարությանը միացել է շուրջ 2300 մարդ։

Նախորդ երկու օրերի ընթացքում հայտարարության հեղինակներին իրենց հրապարակային աջակցությունն են հայտնել ՀՀ առաջին Վարչապետ, ՀՀ Հանրային Խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, իրավապաշտպան, ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆԸ, «Քրիստոնեական արժեհամակարգի ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության համակարգող Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ և այլոք։

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ էլ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի գործում առկա են մարդու իրավունքների խախտումներ:

ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը Ռոբերտ Քոչարյանի և նախաձեռնության հեղինակների անունից շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր ստորագրել են հայտարարությունը կամ հրապարակայնորեն սատարել դրան։ Հայտարարությունը շարունակում է բաց մնալ միանալու համար։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻ գրասենյակ

10 հոկտեմբերի 2019թ․ ք․ Երևան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ