Բաց նամակ ՀՀ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանին, Արևիկ Պետրոսյանին, Արաիկ Թունյանին, Հրանտ Նազարյանին, Աշոտ Խաչատրյանին
ՀՀ Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ,
Դիպվածի տիրականությունն այսօր լրջագույն քննության առաջ է կանգնեցրել ձեզ` ձեր ապրած կյանքի, թերևս, կարևորագույն որոշումներից մեկն ընդունելու համար: Իրավիճակից փախուստը` վախկոտություն է, սխալ, ուղղորդված որոշումը` թիկունքից հարված պետականությանը: Որպես ՀՀ քաղաքացի, հավատացե´ք, իմ միակ հորդորը, եթե կուզեք` խնդրանքը ձեզ, մեկն է` Ազգային ժողովի կողմից ձեզ պարտադրված` «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումը քննարկելուց և քվեարկելուց առաջնորդվել բացառապես պրոֆեսիոնալիզմով, խղճի մտոք և, որ ամենակարևորն է` պետության շահի հստակ գիտակցումով: Որևէ սխալ, պարտադրված որոշում բացում է ուղիղ ճանապարհ դեպի բռնատիրություն, մեկ անձի բացարձակ իշխանություն, ինչին առայժմ իշխանության ճյուղերից դիմակայում է միայն Սահմանադրական դատարանը` ձեզանով: Իր քաղաքական ակնկալիքները չբավարարող դատավորներին անվանարկելով վնգստացողներ, գործող վարչապետը նշանառության տակ է վերցրել ձեզ` Բարձրագույն դատարանի վեց անդամներիդ: Ասեմ, թե ինչու չեմ դիմում Սահմանադրական դատարանի մյուս երեք դատավորներին.
Նրանք, տեղյակ լինելով`
Կարելի է, թերևս, շարունակել թվարկումները, բայց եթե այս երեք իրավաբան-դատավորներն այսքանից հետո չեն գիտակցել, որ Սահմանադրական դատարանի վրա Ազգային ժողովի որոշում-գրոհով Ն. Փաշինյանը ամբողջ իշխանությունը իր ձեռքում մեկտեղելու քաղաքական ծրագիր է իրականացնում, ուրեմն անիմաստ է նոր փաստարկումներով ինչ որ բան փորձել նրանց բացատրել. ասված է` ժամանակին է վերապահված վերջին խոսքի և գնահատականի իրավունքը:
Հ.Գ. Իդեպ, գնահատելի է ձեր արժանապատիվ կեցվածքը` գործող վարչապետի կողմից ձեզ բացահայտ կաշառելու նվաստացուցիչ առաջարկին և կարծում եմ, որ այս խայտառակ ձեռագիրը նույն արհամարհանքին կարժանանա նաև միջազգային կառույցներում, որտեղ առաջիկայում պետք է քննվի Սահմանադրական դատարանի դիմում-նամակը:
Բարին ընդ ձեզ:
ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը