ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրանք հաստատել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններում նկատվող դրական աճը:
«Չնայած այն հանգամանքին, որ մեր անձնական շփումներում դադար է եղել, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակել են զարգանալ և բարեհաջող զարգանում են: Ամրապնդվում են առևտրատնտեսական հարաբերությունները, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև անցած տարի կազմել է 2,5 միլիարդ դոլար»,- ասել է ՌԴ նախագահը:
«Նկատի ունեմ ծրագրերը, որի հեղինակն Ադրբեջանի նախագահն է: Մենք մեր կողմից անում ենք ամեն հնարավորը, որ այդ խոշոր նախագծերն իրականան»,- հավելել է Պուտինը՝ նշելով նաև, որ դրանով զբաղվում է միջկառավարական հանձնաժողովը:
«Ինչպես դուք արդեն նկատեցիք, մենք տևական ժամանակ է, ինչ չենք հանդիպել, ավելի ստույգ՝ 4 ամիս: Դա բավականին մեծ ժամկետ է՝ հաշվի առնելով մեր հանդիպումների հաճախականությունն անցյալ տարում»,-նշել է Ալիևը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի իրենք 4 հանդիպում են ունեցել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը