«Փաստինֆո»-ն գրում է․ «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկումների ֆոնին՝ «Փաստինֆո»-ին ուշագրավ տեղեկություն է հայտնի դարձել։
Ըստ այդմ, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր հարսանիքի քավորին՝ նախկին փաստաբան Դավիթ Գասպարյանին խորհրդական է նշանակել։
Տեղեկությունն ուշագրավ է այն տեսանկյունից, որ իշխող «իմ քայլը» խմբակցության կողմից ԱԺ-ում քննարկվող նախագծում, որպես Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հիմք նշվում է նաեւ նրա քավոր-սանիկական կապը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի հետ։ Հրայր Թովմասյանն էլ վերջինիս հարսանիքի քավորն է։
Տեղեկությունը հաստատել են նաև ՀՀ արդարադատության նախարարությունից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը