02 10 2019

Փոխնախարարն ԱԺ նախագահի կողմից «ոչ կոռեկտ» որակվեց

Փոխնախարարն ԱԺ նախագահի կողմից «ոչ կոռեկտ» որակվեց

Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի մասնավորեցման հետ կապված օրենքի նախագիծի հետ կապված երկու հակադիր կարծիք կա։ Հոկտեմբերի 2-ին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իմքայլական Սուրեն Գրիգորյանը հետաքրքրվեց. «ԱԺ-ն ասում է չկա անհրաժեշտություն, Դուք ասում եք՝ կա, ինչո՞ւ»:

Նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից առողջապահության փոխնախարարին արված դիտողությանը։ ԱԺ նախագահը նշել էր, որ առաջարկում է քիչ փորձել ԱԺ-ին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել։

«Կոչ ենք անում նմանատիպ նախագծեր նախաձեռնելուց առաջ առնվազն ինֆորմացիայի տիրապետելու մակարդակում մեզ հետ համագործակցել, չնայած, դրան ի պատասխան ստանում ենք հորդորներ, որ չսովորեցնենք, թե ինչպես է պետք աշխատել Ազգային ժողովին»,- ասաց նա:

ԱԺ նախագահն իր հերթին պատասխանեց Թորոսյանին․ «Ի գիտություն, պարոն Թորոսյան, էդ որ ասում եք՝ հորդորել էին ձեր տեղակալին, էդ հորդորողը ես եմ եղել և դա եղել է ի պատասխան Ազգային ժողովին դիմելիս ոչ անհրաժեշտ կոռեկտության սահմանները պահելու համար, խնդրում եմ, տեղեկացեք մանրամասներին»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ