01 10 2019

ԵՏՄ-ն բանակցություններ է վարում 13 երկրների, 20 կազմակերպությունների հետ. ՌԴ նախագահ



«Մեր միության շփումների աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է։ Միավորումը համագործակցության վերաբերյալ առարկայական բանակցություններ է վարում 13 երկրների և ավելի քան 20 միջազգային կառույցների ու կազմակերպությունների հետ։ Դրանց թվում են Սերբիան, Իսրայելը, Եգիպտոսը։ Շուտով կմեկնարկեն ազատ առևտրի գոտու վերաբերյալ նման բանակցություններ Հնդկաստանի հետ։ Արագ զարգացող տնտեսություն է, տեմպերով այն այսօր աշխարհում թիվ մեկն է»,- Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։

ՌԴ նախագահն ասաց, որ ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական միության շրջանակում ամենանպաստավոր ազդեցությունն են ունենում մասնակից երկրների տնտեսությունների աճի վրա, նպաստում քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը։ Աճում են ԵՏՄ պետությունների ամփոփ ՀՆԱ-ները, ավելանում է արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրությունը։

ՌԴ նախագահի ելույթը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ