«Դիմումում հստակ նշվել է, որ այդ փաստաթղթում խորհրդարանը չի արտահայտում դիրքորոշում լեգիտիմության եզրույթի հարաբերակցության մասին, այդ պատճառով էլ որևէ մեկնաբանություն անելն արհեստածին կլինի: Այս դիմումով մենք կլեգիտիմացնեինք, եթե արտահայտեինք դիրքորոշում, թե Հրայր Թովմասյանը դատավո՞ր է, թե՞ անդամ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Հարցին՝ եթե նախագիծը չընդունվի, ի՞նչ են պատրաստվում անել, փակելո՞ւ են ՍԴ-ի մուտքը, պատգամավորը նշեց. «Եկեք սցենարները մի սահմանափակեք, երբ պատասխանը ստանանք, այդ ժամանակ էլ կհասկանանք մեր հետագա գործողությունները: Այս պահին ես չեմ կարող ասել, թե ինչ կանենք»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը