01 10 2019

ԲՀԿ-ն դեռ դիրքորոշում չունի ՍԴ նախագծի վերաբերյալ․ Արման Աբովյան



«Երբ մեր իրավաբանները կտան ընդհանուր եզրակացություն, կլինի քննարկում, ըստ այդմ էլ մեր կարծիքը կասենք: Նկատի ունեմ մեր իրավաբաններին, մենք բավականին ուժեղ թիմ ունենք»,- լրագրողների հետ զրուցյում ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի դիրքորոշմանը ՍԴ-ի վերաբերյալ «Իմ քայլի» նախագծին։

Նա նշեց, որ չի ցանկանում որևէ պրոցես խրախուսել կամ որևէ տարակարծության հիմքեր տալ, այդ պատճառով, տեսակետը կհայտնեն քննարկումներից հետո և արդեն մինչև քվեարկությունը մեր դիրքորոշումը պարզ կլինի: 

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ