30 09 2019

Հարցեր հնչեցնելը քրեորեն հետապնդելի չէ. Փոստանջյանը՝ կալանավորվածների մասին



«Հարցեր հնչեցնելը Հայաստանում քրեորեն հետապնդելի արարք չէ: Շատ ցավում եմ, որ այդ հարցի հեղինակն այսօր, ըստ էության, այսօրվա գործող կառավարության առաջին դեմքն է: Եթե դու դատավորներին անվանում ես շներ և ասում, որ շները տերեր են ման գալիս ու այստեղ-այնտեղ վնգստում են, դու արդեն ինքդ ես դատավորների նկատմամբ ցուցաբերում անհարգալից վերաբերմունք: Այս համատեքստում պետք է դիտել խնդիրը»,- այս մասին սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպին:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ