29 09 2019

Մեկ տարում ԼՂ խնդրի կարգավորման հարցում առաջընթաց չի գրանցվել. Մամեդյարով

Մեկ տարում ԼՂ խնդրի կարգավորման հարցում առաջընթաց չի գրանցվել. Մամեդյարով

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ վերջին մեկ տարում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց չի եղել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Պետք է նշել, որ անցած տարվա ՄԱԿ-ի ԳԱ համաքաղաքական քննարկումից առ այսօր որևէ առաջընթաց չի գրանցվել հակամարտության քաղաքական կարգավորման հարցում՝ չնայած առաջնորդների անմիջական շփմանն ու ԱԳՆ հանդիպումներին վերջին երկու տարիների ընթացքում»,- նշել է նա՝ հավելելով, որ պատճառը «Հայաստանի ղեկավարության անկեղծ հետաքրքրվածության վառ արտահայտված բացակայությունն է խաղաղ կարգավորման հարցում»:

«Երևանն ընդհակառակը, իր հայտարարություններով և գործողություններով ձախողում է այդ գործընթացն ու խոչընդոտում հնարավորինս արագ խաղաղ լուծում գտնելու փորձերին»։Ադրբեջանը դեռևս միտված է հակամարտության քաղաքական կարգավորմանը հնարավորինս արագ հասնելուն»,-նշել է Մամեդյարովը՝ հավելելով, որ «բանակցային գործընթացը չի կարող հավերժ լինել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ