«Ընդդիմությունը ըստ էության գործում է Նիկոլ Փաշինյանի դրած օրակարգի սահմաններում, որը վտանգավոր է։ Ընդդիմությունը պետք է դուրս գա այդ օրակարգից, պետք է համախմբվի»,- Yerevan.Today-ի տաղավարում հարցազրույցում ասաց քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։
Առաջին քայլը, ըստ քաղաքագետի, այն է, որ ժողովուրդը պետք է պաշտպանի ՍԴ-ին․ ոչ թե Հրայր Թովմասյանին, այլ սահմանադրական դատարան ինստիտուտը։ Ժողովուրդը պետք է նաև ուշադիր հետևի Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործի ընթացքին, հարկ եղած դեպքում՝ ընդդիմանա։
«Էդ սուտ, էմոցիա գողացող բաներ են, թե հները վատն էին, նորերը լավն են։ Եթե նորերը սրանք են․․․ Սրանք չգիտեն պետությունն ինչ բան է, բնակարանից դուրս պետություն չեն հասկանում։ Պետությունն իրենց համար տնամերձ է, եթե սրանք են նորերը, մեզ պետք չեն։ Այս մարդու՝ իշխանության ղեկին երկար մնալը վտանգում է պետության ճակատագիրը։ Դա համոզմունքով եմ ասում։ Գիտեմ՝ հարձակումներ կլինեն ինձ վրա, բայց լավ ճանաչելով՝ ասում եմ՝ նա վտանգավոր է պետության համար։ Նա ցնցումների հասցրեց պետությունը և այդ ցնցումները վտանգավոր են վաղվա համար»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը