25 09 2019

Փաշինյանն Անդրանիկ Քոչարյանի միջոցով սպառնո՞ւմ է Վանեցյանին. Zham.am

Փաշինյանն Անդրանիկ Քոչարյանի միջոցով սպառնո՞ւմ է Վանեցյանին. Zham.am

Zham.am-ը գրում է․ «Պետրոս Ղազարյանի հաղորդման երեկվա  հյուրը՝  Անդրանիկ Քոչարյանը, փաստացի սպառնաց Վանեցյանին հաշվեհարդարով: Ցանկացած, նույնիսկ հետամնաց ավտորիտար երկրներում  նման խոսքերից հետո  այդպիսի սպառնալիքով հանդես եկողը պիտի պատասխանատվության ենթարկվեր:

Ինչ վերաբերվում է նրա թեզին, թե նախկին ԱԱԾ-ի պետը իրավունք չուներ քաղաքական քննադատատությամբ հանդես գալ լեգիտիմ ընտրված երկրի ղեկավարի հասցեին, ապա պետք է հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ից հետո  հենց Անդրանիկ Քոչարյանն էր՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա, ոչ միայն  հրապարակավ հանդես եկավ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, այլև մասնակցում էր պետական հեղաշրջման մեջ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 1998-ին  նույնպես լեգիտիմ նախագահ էր, և դա ճանաչվել էր նաև նույն Անդրանիկ Քոչարյանի կողմից: Իզուր չէ, որ նա հենց այդ ժամանակ   համաձայնվել էր բարձր պաշտոն զբաղեցնել:

Փաստորեն Անդրանիկ Քոչարյանի համար այն ժամանակվա  պահվածքը «օրինական էր», իսկ ներկայիս Վանեցյանի պահվածքը՝ ոչ: Սա ցույց է տալիս այսօրվա լևոնանիկոլական իշխանությունների իրական բնույթը: 

Սակայն այս խնդրի բարոյական կողմը մի կողմ թողնենք: Մանավանդ, որ այս իշխանության ներկայացուցիչների համար դա զրոյական արժեք ունի:

Փաստացի Անդրանիկ Քոչարյանը սպառնում է Վանեցյանին պատժելով, բերելով այլ երկրների օրինակները: Եվ այս ամենը նա հայտարարում է ՀայԿ Հարությունյանի սպանության  կամ ինքնասպանության հաջորդ օրը:

Սա նշանակում է, որ Վանեցյանի հրաժարականից հետո Փաշինյանը որոշել է երկրի սպայական կազմի նկատմամբ սպառնալիքներով հանդես գալ:

Եթե Անդրանիկ Քոչարյանը միայն  իր կարծիքն է հայտնել, ապա նա անհապաղ պետք է հեռացվի իր պաշտոնից՝ որպես ԱԺ-ի մշտական հանձնաժողովի նախագահ,  և վայր դնի իր պատգամավորական մանդատը:

Եթե այդ ամենը չլինի, ապա կնշանակի, որ Անդրանիկ Քոչարյանը այդ սպառնալիքները հնչեցրել է Փաշինյանի հետ համաձայնեցված, որն էլ  նշանակում է, որ Վանեցյանը գիտի ինֆորմացիաներ, որոնք  կարող են  «պայթեցնել» Փաշինյանին՝ որպես պետության ղեկավարի: Ինչը  նշանակում է, որ այսօր Վանեցյանի կյանքը վտանգի տակ է:

Սա է իրականությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ