24 09 2019

ՀՅԴ պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին․ News.am

ՀՅԴ պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին․ News.am

News.am-ը գրում է․« Հայ հեղափոխական դաշնակցությունն իր անցած ճանապարհի և աշխատանքների վերագնահատում միշտ անում է և շարունակելու է անել։ Այս մասին սեպտեմբերի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ԱՄՆ-ում ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, որ ՀՅԴ-ն պետք է որոշակի վերագնահատումներն անի վերջին շրջանում ՀՀ-ում ծավալած իր գործունեության վերաբերյալ։

«Շնորհակալ ենք խորհրդի համար, բայց դա իր սուբյեկտիվ կարծիքն է։ Դաշնակցությունն իր անցած ճանապարհի և աշխատանքների վերագնահատում միշտ անում է և շարունակելու է անել։ Դաշնակցության վերջին շրջանի գործունեության արժևորումն ու գնահատականը տվել են ՀՅԴ բարձրագույն ժողովները՝ Ընդհանուր ժողովը և գերագույն ժողովը»,- նշեց նա։

Իսկ հարցին՝ ՀՅԴ–ն կառավարության հետ ո՞ր հարցերում է պատրաստ համագործակցել և ապագայի վերաբերյալ անելիքները ձևակերպել, Իշխան Սաղաթելյանը նշեց.  «Այնտեղ, որտեղ կա պետության շահ, մեր ողջ ռեսուրսները օգտագործելու ենք հանուն պետականության և հայ ժողովրդի»։

Նա շեշտեց՝ կառավարությանը մաս կազմել, կոալիցիա կազմելը բացառվում է. «Իսկ ընդհանրապես ՀՅԴ–ն բոլոր այն ուղղություններով, որտեղ հայ ժողովրդի, պետության շահերը պաշտպանելու, համահայկական խնդիրներ, արտաքին աշխարհի հետ շփվելու հարցեր կան, ՀՅԴ–ն միշտ համագործակցել է պետության հետ, քանի որ իշխանություններն անցողիկ են, իսկ պետությունը մնայուն արժեքներ են»։

Իշխան Սաղաթելյանը նշեց նաև՝ կառավարության կողմից որևէ հարցում համագործակցության առաջարկ չի եղել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ