20 09 2019

ՀՀ համար անգնահատելի դեր ունեցողն անկախության տոնին մեկուսարանում է․ գնահատական

ՀՀ համար անգնահատելի դեր ունեցողն անկախության տոնին մեկուսարանում է․ գնահատական

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․

«Մարդ, ով անգնահատելի դեր է ունեցել մեր Հանրապետության կայացման մեջ, մարդ ով անմիջական կապ է ունեցել դարերի մեջ մեր առաջին հաղթանակի հետ, մարդ ով ղեկավարել է մեր Հանրապետությունը տաս տարի՝ դիմավորելու է անկախության տոնը մեկուսարանում։

Մարդիկ որոնք ահաբեկչական գործողություններ են իրականացրել նույն Հանրապետությունում՝ դիմավորելու են անկախության տոնը ազատության մեջ։

Մարդիկ, որոնք նպատակ էին դրել պայթեցնել ՀՀ Նախագահի ինքնաթիռը նույնպես դիմավորելու են տոնը ազատության մեջ։Գալիս է ժամանակ երբ խոսքերը այլևս չեն հերիքում միտքդ արտահայտելու համար։ Չկան բառեր, որոնք կարող են ճիշտ բնութագրել այս անմեղսունակ իրականությունը։ Ոնց որ սարսափ ֆիլմ նայենք՝ գիտենք վերջը լավ է, բայց քանի գնում էլ ավելի սարսափելի է դառնում։Բայց մեկ է՝ ՎԵՐՋԸ ԼԱՎ Է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ