ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին հայտնել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
Նախագահը, ամենայն հավանականությամբ, այսօր կստորագրի առաջարկը։
Հիշեցնենք՝ որ Վալերի Օսիպյանի հրաժարականի մասին լուրերը մամուլում շրջանառվում էին դեռ սեպտեմբերի 17-ից, սակայն լուրը պաշտոնապես չէր հաստատվում։
Օսիպյանը ոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 10-ին։ Մինչ այդ՝ 2012 թվականի սեպտեմբերից մինչ 2018 թվականի մայիս, Օսիպյանը եղել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը