16 09 2019

«Իմ քայլը» ՍԴ նախագահի դեմ գործընթաց է սկսում

«Իմ քայլը» ՍԴ նախագահի դեմ գործընթաց է սկսում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կուսակցության նիստից հետո հայտնեցին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար գործընթաց է սկսում` որպես հիմք ունենալով վերջինիս կողմից կարգապահական խախտումը։

«Սահմանադրական դատարանի անդամներից մեկի լիազորությունների դադարեցումը կարող է նախաձեռնվել խորհրդարանական խմբակցություններից որևիցե մեկի կողմից։ Խմբակցությունը դիմում է ԱԺ-ին, խորհրդարանն էլ ձայների 3/5-ն ունենալու դեպքում դիմում է ՍԴ։ Վերջնական որոշումն այս հարցով ընդունում է հենց ՍԴ-ն։ Հիմքը՝ թույլ տված կարգապահական խախտումներն են։ Մասնավորապես, չի քննարկվել Վահե Գրիգորյանի դիմումը, հետո իր սերտ կապերի առկայությունն է Քոչարյանի գործի հետ կապված», - նշել է Վարդանյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ