«Պետական համակարգում աշխատող մարդը չի կարող համակերպվել այն ամենի հետ ինչ կատարվում է Հայաստանում: Կարծում եմ՝ Վանեցյանի համբերության բաժակն էր լցվել»,- Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին:
Ըստ քաղաքագետի՝ Վանեցյանի հրաժարականի տողատակում կար դրվագ, որ սպայի պատվից ցածր է կատարել մի գործողություն, որն իրեն առաջարկվել է. «Այսինքն իրեն առաջարկվել է կատարել այնպիսի մի քաղաքական պատվեր, որը նա համարել է իր համար կարմիր գիծ: Թե ինչ քաղաքակն պատվեր կարող է տալ իշխանությունը մեզ համար պարզ է , երկրորդ նախագահի գործ, դատավորների խնդիր, ՍԴ հետ կապված հարց և այլն»:
Բոզոյանը հարցազրույցի ժամանակ նաև անդրադարձավ ԱԺ նախագահ Արարատ Միզոյանի և վարչապետի ՍԴ-ի վերաբերյալ հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանի ասուլիսին և այլ հարցերի:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը