2007-ին հայկական դիվանագիտությանը հաջողվեց Մադրիդում հաստատել մի բանաձև՝ տարածք կարգավիճակի դիմաց: Այս մասին Արցախի Հանրապետության օրվան նվիրված «ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱՆ ՓԱԿՎԱԾ ՉԷ» խորագրով «Մայր Հայաստան» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
«Այդ բանաձևը ենթադրում էր հետևյալ կոմպրոմիսը՝ Լեռնային Ղարաբաղը ստանում էր ինքնորոշման իրավունք հանրաքվեի միջոցով, մնացած տարածքները հանձնվում էին Ադրբեջանին: Սա միջազգային պրակտիկայում շատ տրամաբանական բանաձև էր: Սա Հայաստանի համար մեծ հաջողություն էր և այդ հաջողության արդյունքում Ադրբեջանը ստիպված ստորագրեց այդ բանաձևը»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը